Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչներն այցելել են Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառումներ կատարել սգո մատյանում

Մարտ 04,2026 22:17 Share

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր այցելել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում՝ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և ԱՄՆ-Իսրայելական հարձակման մյուս զոհերի մահվան կապակցությամբ:

«Մեր հարևան և բարեկամ երկիր Իրանում լայնածավալ մասշտաբի, և տարածաշրջանում այս պատերազմական իրավիճակը վտանգավոր է նաև Հայաստանի Հանրապետության համար և՛ անվտանգային, և՛ տնտեսական, և՛ մնացած առումներով։ Այսօր մեր ցավակցություններն ենք հայտնել և հույս հայտնել՝ որ որքան հնարավոր է շուտ իրավիճակը կայունանա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Իշխան Սաղաթելյանը:

«Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականությամբ և ինքնիշխանության պահպանմամբ շահագրգիռ երկիր է և բազմաթիվ անգամ այդ մասին, նույնիսկ այս ծանր օրերին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով հստակ դիրքորոշումը հայտնել է: Այս տեսանկյունից մեր հարևան երկրի անվտանգությունը, կայունությունը մեզ համար ևս շատ կարևոր է»,- նշել է նա։

Մարտի 4-ին ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ խորհրդի անդամ Հենրիխ Դանիելյանը ևս այցելել են Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031