«Օրվա իշխանությունները՝ որպես իրենց բրենդային ձեռբքերում, ամենուր խոսում են մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն դարձնելու, կոռուպցիան երկրում արմատախիլ անելու մասին՝ որպես կատարված փաստ։ Երեկ էլ պարզվեց, որ իրենց «պեռաշկիով ու կուկուռուզով» նկարներն իրենց միջազգային նոր ճանաչում են բերել»,- ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Պատգամավորը փաստեց՝ հիմա էլ ամբողջ աշխարհը մտահոգված է մեր տարածաշրջանում, մեր հարևան երկրում պատերազմով․ «Մեր երկրի իշխանությունն առաջարկում է պեռաշկիով ու կուկուռուզով աշխարհին օրինակ ցույց տալ, թե ինչպես չանհանգստանան։ Այստեղ են ասել՝ անհաղթ հերոս, քա՛ջ Նազար, մի պեռաշկիով կոտրի հազար։ Այս իշխանությունը ժողովրդավարությունը փռել է գետնին ու վրայով իրենց հանրահայտ՝ առանց բիտումի, շատ աղից քանդվող ասֆալտով անցել»։
Ազգային ժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































