Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքն այն մասին է, որ ՀՀ-ի համար գերկարեւոր երկրի դեմ ռազմական գործողության, քաղաքացիական, այդ թվում՝ մանկական զոհերի ֆոնին ՖԲ-յան «կուկուռուզ փարթիով» «սա մեզ չի վերաբերում, սա իրենց զոհերն են» ուղերձ է հղվել. Լաուրա Բաղդասարյան

Մարտ 05,2026 12:12 Share

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Լսում էի խորհրդարանում երեկվա հարցուպատասխանը, կապված Իրանի ռմբահարման առաջին օրը ՔՊ-ական ղեկավարության Արմավիրի ու Արարատի մարզ այցերի ժամանակ «պեռաշկի» ուտելու հետ։

Մեջբերում եմ՝ բառացի, վարչապետի պատասխանը. «Ինձ որ ասում եք պեռաշկի եք ուտում, ձեզնից չի երեւում, որ հացադուլ հայտարարած ու քուրց հագած վիճակում եք, ընչի գլխներիդ մոխիր լցրած չի… , կամ ինչու չեք ինքնահրկիզվում ընդհանրապես, ես չեմ հասկանում։ Եվ ընդհանրապես, ես չեմ տենում պատճառ, որ Հայաստանի հանրապետության քաղաքացիների կառավարության մեծամասնությունը սեփական քաղաքացիների հետ շփվելուց հրաժարվի։ Ես դրա պատճառը չեմ տեսնում, ընդհակառակը, քանի որ Հայաստանի հանրապետությունը ինստիտուցիոնալ երկիր է, եւ իմիջիայլոց, էդ ինստիտուցիոնալ երկիր է եւ ինստիտուտներ են գործում, եւ էդ ինստիտուտների գործունեության մասին հաղորդագրություններ են եղել …. »։ Պատասխանի ավարտը պատասխանողի ուսերի բարձրացում-իջեցմամբ, մարմնի լեզվի թարգմանությամբ՝ «էլ ինչու եք այդ հարցը տալիս, չեմ հասկանում»։

Դասական մանիպուլյացիոն պատասխան։

Իսկ հիմա հասկանանք, թե ինչպես է մանիպուլացվել «պեռաշկի», հաջորդ օրը՝ կուկուռուզ, հետո Թբիլիսիում՝ երաժշտական դեֆիլեով հանդես գալու հետ կապված քննադատությունը, այդ թվում իմ գրառումն այստեղ։

  1. Խոսքը ուտել-չուտելու, մարզերում քաղաքացիների հետ հանդիպումներ ունենալու իրավունքի մասին չէ։ Այլ այն մասին է, որ ՀՀ-ի համար գերկարեւոր երկրի դեմ ռազմական գործողության, այդ պայմաններում բազմաթիվ քաղաքացիական, այդ թվում՝ մանկական զոհերի ֆոնին ՖԲ-յան «կուկուռուզ փարթիով» չգիտեմ ում (սեփական հանրությանը, թե բոլորին) «սա մեզ չի վերաբերվում, սա իրենց զոհերն են» ուղերձ է հղվել։ Չխոսենք, դրա բառի բուն իմաստով հակահիգիենիկ դրսեւորումների մասին։ «Մենք ձեզանից մեկն ենք» օպերացիան արդեն վաղուց կորցրել է իր «ցանկալի» ազդեցությունը, դրանք արդեն խիստ անընդունելիների, անընկալելիների շարքում են, սկսած 2020-ից, իհարկե, հանրության մի հատվածի շրջանում, հուսամ՝ մեծ, եւ ոչ միայն քաղաքականացված, այլեւ չքաղաքականացված մասնագիտական հատվածում։
  2. Իսկ ո՞վ է պնդել, թե իրանյան իրադարձություններով մտահոգվածությունը պետք է հացադուլներով ու գլխին մոխիրներով դրսեւորվեին։ Իրանյան իրադարձություններն ամենաքիչը պետք է դրսեւորվեին ՀՀ գործող ղեկավարության ավելի զուսպ հանրային պահվածքով։ Կրկնում եմ հանրային, այսինքն՝ հանրությանը ներկայացվող ուղերձներով։
  3. Ի՞նչ է նշանակում՝ դա հայտնվել է համացանցում։ Մի՞թե պայմանական ասած «պեռաշկի» ուտելու տեսանյութը պապարացիների, թշնամական դավադիրների արարքն է եղել, վարչապետի ՖԲ-յան էջի բովանդակություններն ո՞վ է կառավարում։ Մի՞թե ոչ ինքն անձամբ։ Գիտեմ, որ ինքն է դա անում։

Ու վերջում, համապատասխան հաղորդագրությունների մասին։

ա/ՀՀ ԱԳՆ ՖԲ-յան էջում առաջին օրը եղել է հաղորդագրություն այն մասին, որ իրադարձություններին հետեւում են, պատերազմական գոտում գտնվող ՀՀ քաղաքացիների համար եղել է տեղեկատվություն ինչպես պետք է կապվել երկրի տարբեր գերատեսչությունների հետ։

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարություն եղել է երկու օր հետո։

բ/ ՀՀ ԱԽ նիստի մասին առաջին հաղորդագրությունը տարածվել է մարտի 1-ին, գործողության, սկանդալային ՖԲ-յան տեսանյութի հաջորդ օրը։

Եվ վերջում, վարչապետը հնչեցնում է այն նույն հակափաստարկները, ինչ-որ մինչ այդ տարածում էին տարբեր ՖԲ-յան օգտատերեր։ Չխոսենք գործող կառավարությանը նրանց «ամեն ինչ ճիշտ եք անում» լոյալության մասին։ Նույն հիմնավորումներով։

Շնորհակալություն այսքանը կարդալու համար։

Այո, ու շնորհակալություն, որ տարածված տեսանյութերով ենք պրծել, թե՞ դեռ «ամեն ինչ առջեւում է»։ Ամեն ինչ, այդ թվում խայտառակվելու նշաձողը ուղիղ համեմատական է անձի, խմբի, ուժի դե ֆակտո պարկեշտության ու բարեվարքության հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031