Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզան Ստեփանյան. «Մեր ակցիայի խորհրդանիշը «սեւ արկղն» է, եւ մենք կառավարությունից պահանջում ենք՝ բացել կառավարության «սեւ արկղը», բյուջեի «սեւ արկղը» եւ ի ցույց դնել ֆինանսական ամբողջ հաշվետվությունը»

Մարտ 05,2026 12:35 Share

«Համահայկական ճակատ» շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջեւ։

Շարժման անդամ Ռուզան Ստեփանյանն ասաց. «Մեր ակցիայի խորհրդանիշը սեւ արկղն է։ Բոլորդ էլ լսած կլինեք, թե ավիավթարների ժամանակ իրենից ինչ է ներկայացնում սեւ արկղը։ Սեւ արկղն ամբողջ ճշմարտության, իրականության վերհանումն է։

Հիմա մենք այստեղ ենք «սեւ արկղով»՝ Փաշինյանի կառավարությունից պահանջելու հանրային դարձնել հանրության բյուջեն։ Այն, որ ասում են՝ թոշակ, աշխատավարձ ենք բարձրացնում, դա ձեր, մեր եւ բոլորի բյուջեն է։ Այդ բյուջեն այստեղ որեւէ մեկի սեփականությունը չէ։ Հիմա մենք կառավարությունից պահանջում ենք՝ բացել կառավարության «սեւ արկղը», բյուջեի «սեւ արկղը» եւ ի ցույց դնել ֆինանսական ամբողջ հաշվետվությունը։ Օրինակ, որտեղի՞ց են գոյանում պարգեւավճարները, ո՞ւր են գնում բյուջեի հիմնական միջոցները, ընտրություններից երկու ամիս առաջ որտեղի՞ց հանկարծակի գոյացավ 10 հազարական դրամ թոշակը։ Այստեղ «Համահայկական ճակատ» շարժման անդամներն ենք եւ տեւական ժամանակ բարձրաձայնել, խոսել, նույնիսկ ակցիաներ ենք արել, որ պետք է թույլ չտալ, որ մեր տատիկ-պապիկները սովի մատնվեն։ Անգամ այցելել ենք այդպիսի ընտանիքների։ Բազմիցս ասել ենք, որ պետք է բարձրացնեն թոշակները։

Քավ լիցի։ Մենք այս բարձրացմանը դեմ չենք։ Դա նույնիսկ ավելի քիչ է այս գնաճի պայմաններում։ Մեզ համար կարեւոր է, թե որտեղի՞ց հայտնվեց այդ գումարը։

Եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ 2025 թվականին ունեցել ենք տնտեսական աճ, ուրեմն ես պահանջում եմ բացել այս արկղը ու ցույց տալ՝ թե հունվար-փետրվար-մարտ ամիսներին որտե՞ղ կորան 600 հազարից ավելի թոշակառուների 10 հազար դրամները։ Եթե 2025 թվականին ունեցել ենք տնտեսական աճ, ենթադրում եմ, որ վճարված հարկերն ավելացել են, եւ հունվար ամսից արդեն պետք է ունենայինք կենսաթոշակի բարձրացում։

Ինչո՞ւ հանկարծ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ պետք է ընտրություններից երկու ամիս առաջ կենսաթոշակ բարձրացնել։ Մենք առաջին հերթին այստեղ ենք՝ պաշտպանելու մեր տատիկ-պապիկների արժանապատվությունը։ Այդ արժանապատվությունը չի կարող դառնալ քաղաքական հիշողություն։ Ինչո՞ւ հիմա հիշեցին, որ մեր տատիկ-պապիկները լավ չեն ապրում։ Բոլորս կհիշենք, որ երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն աղմկահարույց հայտարարություն արեց՝ ասելով «ի՞նչ են անելու 10 հազար 400 դրամը»։ Ինչ է, չգիտե՞ր, որ վատ են ապրում, չգիտե՞ր, որ սովի են մատնված։

Այդ աղմկահարույց հայտարարությունն անելուց հետո ընտրություններին մնում է երեք ամիս եւ հայտարարվում է, որ պետք է բարձրացվի կենսաթոշակը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031