Մի ամբողջ կյանք՝ վարձո՞վ… սա նորմալ չէ։ Մեր լուծումը պարզ է՝ պետությունը պետք է թեթևացնի բնակարան ձեռք բերելու բեռը, որպեսզի սեփական տուն ունենալն այլևս երազանք չլինի։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
Նա մանրամասնում է.
«20.000 նոր բնակարան՝ պետություն-շինարար իրական գործընկերությամբ.
Ինչպե՞ս – Պետությունը շինարարին անվճար տրամադրում է հողը և ապահովում բոլոր ենթակառուցվածքները՝ գազ, ջուր, լույս, կոյուղի և ճանապարհ:
Կարդացեք նաև
Արդյունքը – Շինարարի ծախսերը կրճատվում են, տան ինքնարժեքը՝ նվազում, իսկ պետության սահմանած գների վերին շեմը բացառում է արհեստական թանկացումները:
Նպատակը – Հնարավորություն տալ մարդկանց վարձավճարի փոխարեն վճարել սեփական տան համար և ունենալ իրենց տաքուկ անկյունը»։


















































