Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրություններից երկու ամիս առա՞ջ տեսան, որ թոշակառուն սոված է։ Թոշակառուները դեկտեմբերից փետրվար ամիսներին բառի ուղիղ իմաստով ցրտահարվել են իրենց տներում». Ռուզան Ստեփանյան

Մարտ 05,2026 12:56 Share

Կառավարության շենքի առջեւ ակցիայի մասնակիցները նաեւ կարտոֆիլ եւ մակարոնեղեն էին բերել իրենց հետ։ «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը մեկնաբանեց դրա խորհուրդը։ «Սա մեր կենսաթոշակառուների եւ բազմաթիվ բնակիչների սպառողական զամբյուղն է։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ խանութներում ամենաշատ սպառվող մթերքն է կարտոֆիլը եւ մակարոնը։ Սա այն զամբյուղն է, որով այսօր ապրում է Հայաստանի 21 տոկոս աղքատ բնակչությունը, 630 հազար կենսաթոշակառուները»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հիմա էլ հայտարարում է, թե թոշակառուն սովից չպետք է մեռնի, տիկին Ստեփանյանն ասաց. «Դրա համար եմ ասում, հիմա՝ ընտրություններից երկու ամիս առա՞ջ տեսան, որ թոշակառուն սոված է։ Թոշակառուները դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին բառի ուղիղ իմաստով ցրտահարվել են իրենց տներում։ Ես տասնյակների գիտեմ։ Դրա համար եմ ասում, որ այստեղ ենք՝ կանգնելու մեր տատիկ-պապիկների արժանապատվության կողքին, թույլ չենք տա, որ մեր տատիկ-պապիկների արժանապատվությունը դառնա նախընտրական փող, դառնա նախընտրական թոշակ, դառնա նախընտրական նվեր»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031