ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Այցելեցի ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ցավակցություններ և սփոփանքի խոսքեր արտահայտելու համար։
Պատերազմը մարդկային ողբերգություն է, որն իր հետ բերում է հսկայական կորուստներ և ավերածություններ։
Հայ ժողովուրդն անընդհատ այդ ողբերգությունների միջով է անցնում և լավ է հասկանում, թե ինչ ցավ ու տառապանք է այն պատճառում։
Կարդացեք նաև
Խաղաղությունն այլընտրանք չունի. պատերազմական այս գործողությունները կփոխեն իրադրությունը, սակայն լուծումներ չեն բերի։


















































