«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ ՔՊ վարչության որոշմամբ իմ թեկնածությունը չեղարկվել է: Հետևաբար ես չեմ մասնակցելու առաջիկա ընտրություններին, որպես պատգամավորի թեկնածու:
Սյունիքում իմ կողմից իրականացվող բոլոր նախագծերը հասցնելու եմ ավարտին մինչ իմ պաշտոնավարման ավարտը»:
Դավիթ Դանիելյանը ՔՊ թեկնածուների 28-րդ հորիզոնականում էր` 402 ձայնով։ Ըստ «Առավոտի» տեղեկությունների, նրա ստացած քվեները կասկած էին հարուցել ՔՊ-ականների շրջանում։ Պարզվել էր, որ Դանիելյանը մտերիմներին հորդորել էր քվեարկել իր օգտին, ինչը քարոզչության այս փուլում չէր կարելի՝ Փաշինյանը հրահանգել էր, որ ոչ մեկին չասեն քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին։
Թեկնածուները կարող էինք իրենք իրենց քարոզել։ Առաջին 50-յակից նույն պատճառաբանությամբ զրկվել է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Գրիգորյանը: Նա 38-րդն էր`336 քվեով։


















































