Լրահոս
Օրվա լրահոսը

Կան երկրներ, որոնք շահագրգռված են Ադրբեջանից ճակատ բացելուն. Տիգրան Աբրահամյան

Մարտ 06,2026 12:43 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ-ների սահմանափակ գրոհը տարբեր սցենարային զարգացումների մասին քննարկման նյութ դարձավ:
Եթե դա իրականում իրանական օպերացիա էր, ապա ուղղված է եղել ամերիկյան-իսրայելական ռազմական օբյեկտի ոչնչացմանը:

Տարբեր առիթներով նշել եմ, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքը մշտապես պլացդարմ է համարել` Իրանի դեմ հետախուզություն տանելուց մինչև այլ օպերացիաներ:

Սակայն այս օրերին, ո՛ր երկրի տարածքում էլ Իրանը թիրախ է խոցել` ամերիկյան ռազմաբազա կամ ռադարային համակարգ, դա որևէ ձևով չի հերքել:

Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում: Ակնհայտորեն կան երկրներ, որոնք շահագրգռված են Ադրբեջանից ճակատ բացելուն և այս գործողությունները կարող են դրանով պայմանավորված լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031