«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, որ իշխանություններն ակնարկում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը չգրանցելու եւ ընտրություններին մասնակցելու հնարավորություն չտալու մասին։
«Կարող են ընդհանրապես ժողովրդավարությունը չեղյալ հայտարարել եւ իրենք հավաքվեն փոքր խմբակով ու որոշեն, թե ով է լինելու կամ նույն մարդը քանի անգամ է լինելու երկրի վարչապետ։ Կա ժողովրդավարություն, կա մարդկանց կարծիք, թող թույլ տան մարդիկ որոշում կայացնեն։ Այսինքն՝ իրենց թույլ տալով ու չտալով չէ, դա Սահմանադրությունն է որոշում։ Եթե ժողովրդավարությունն իրենց համար ինչ-որ բան նշանակում է, նրանք չեն գնա այդ քայլին, որովհետեւ Հայաստանի պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, երբ հիմնական ընդդիմադիր ուժին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։ Այդ պատճառով ես տեսնում եմ, որ դա լրիվ ուրիշ ճանապարհ կբացի Հայաստանի համար, կփակի Հայաստանի համար բազմաթիվ ճանապարհներ եւ Հայաստանը կընկնի նույն շրջափուլի մեջ, այսինքն՝ մենք կմնանք 2021 թվականի շրջափուլի մեջ։ Մեզ ու մեր երկրին նոր առաջնորդներ են պետք, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք։ Մենք առաջարկում ենք ծրագրեր երկրի փոփոխության, մենք չենք առաջարկում մարդկանց դեմքերի փոփոխության ծրագրեր»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ մեր հասարակությունը զգում է փոփոխության, նոր առաջնորդության պահանջ․ «Մենք կառաջարկենք, մեր ժողովուրդը կորոշի, իրենք թող ժողովրդի փոխարեն չորոշեն, 100 հազարավոր մարդկանց փոխարեն չորոշեն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նարեկ Կարապետյանն ասաց՝ այն մեծ վարկանիշները,որոնք ՔՊ-ն ուներ, այդ վարկանիշների մասին երազելը արդեն ուշ է, իրենք էլ գիտեն այդ մասին։ Անդրադառնալով վերջին հարցումներին՝ նա նշեց, որ 53 տոկոս հավաքած իշխանությունն անգամ իրենց հարցումով 24 տոկոս է հավաքել՝ երկու անգամ քիչ։ «Դա ցույց է տալիս, թե ինչքան մեծ է հիասթափությունն իշխանության նկատմամբ։ Իրենք խնդիր ունեն եւ իրենք գիտեն այդ խնդիրը՝ հասարակության մեծ մասը հիասթափված է։ Ես նաեւ ողջունում եմ հարցումների հրապարակումը, որը ցույց տվեց իրենց իրական վարկանիշը, հետագայում էլ, նաեւ ցույց կտա ընդդիմության իրական ցուցանիշը»,- ասաց նա՝ հավելելով, որ ՔՊ-ն առավելագույնը 23-24 տոկոս վարկանիշ ունի։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































