Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք էլ մեր հարցումներն ունենք, մեր վարկանիշը բարձր է, ինչքան էլ վախի մթնոլորտ ստեղծեն»․ Գառնիկ Դանիելյան

Մարտ 06,2026 13:48 Share

«ՀՀ-ում տիրող վախի մթնոլորտը հաշվի առնելով, որ նաև մարդուն լայք դնելու համար, այլ հայացքներ ունենալու համար աշխատանքից են ազատում, ի՞նչ օբյեկտիվության մասին կարող ենք խոսել։ Հասարակության մեծ մասը խուսափում է պատասխանել ընտրության հետ կապված հարցերին։ Գետնի վրա տեսնում ենք՝ բռնաճնշումները շարունակվում են»,- Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ճեպազրույցի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ամերիկյան IRI ընկերության կողմից անցկացված վերջին հարցումների արդյունքներին։

Ըստ նրա՝ բավական ժամանակ կա, որ քաղաքական ուժերն իրենց ասելիքը ներկայացնեն, և մեր հանրությունը հնարավորություն ունենա գնահատելու այժմ իշխող ուժի՝ նախորդիվ տրված խոստումները, 2021-ին իրենց ծրագրերի 99 տոկոսը գրեթե ձախողել է և չի կատարել խոստումները։

Հարցին՝ ինչո՞ւ էին ձեր տոկոսները, ըստ հարցման արդյունքների՝ 2021-ի համեմատ նվազել, պատգամավորը պատասխանեց․ «Մենք էլ ունենք մեր հարցումները, որոնք հուսադրող են ու տարբերվում են այն հարցումներից, որն անցկացվել է այդ կազմակերպության կողմից։ Մեր հարցումների արդյունքներով՝ ՔՊ-ն հնարավորություն չունի իշխանության գալու»։

Փաստմանը՝ ըստ այդ հարցման՝ Ռոբերտ Քոչարյանին վստահում է 3 տոկոսը, իսկ Դաշնակցություն և Ռոբերտ Քոչարյան դաշինքին՝ 4 տոկոսը և հարցին՝ ինչո՞ւ է վստահությունը գահավիժել, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «Տարբեր հարցումներ կան․ ինչի՞ց ենք վերցնում, որ օրինակ՝ ինչ-որ մի կազմակերպության սոցհարցումները հիմք պիտի ընդունենք, մյուսինը՝ ոչ։ Մենք դեռ չենք մտել ակտիվ քարոզչական փուլի, ակտիվ ընտրական գործընթացների մեջ, նաև գետնի վրա հանդիպումները, մեր գնահատականները հետևյալն են, որ հավաքական ընդդիմությունը շատ ավելի շատ քվե ունի, քան Նիկոլ Փաշինյանն ու իր արբանյակ ուժերը։ Այս ընթացքում շատ բան կարող է փոխվել․ ընդդիմությունը հնարավորություն ունի իր ձայներն ավելացնել, Նիկոլ Փաշինյանի՝ ընկած վարկանիշը որևէ կերպ հետ բերելու հնարավորություն չեմ տեսնում։ Մեր վարկանիշը բավականին բարձր է, վստահ ենք, որ ապագա ընտրություններում մենք ծանրակշիռ ներկայություն ենք ունենալու ԱԺ-ում»։

Նա ահազանգեց, որ ճնշումներ են իրականացնում իրենց աջակիցների նկատմամբ՝ կալանավորումներ, ձերբակալություններ և այլն․ «Մեր հարյուրավոր աջակիցներ աշխատանքից են ազատվել, քրեական հետապնդման ենթարկվել, տարբեր գործարարներ, որոնք աջակցել են մեզ, էդ մարդկանց են ճնշել։ Մարդը գալիս է խնդրով, որ իր աղջկան աշխատանքից ազատել են և աշխատանքի տեղավորել մի մարդու, որը փոխկապակցված է ՔՊ կուսակցության հետ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ էդ մարդուն հանկարծ մանկապարտեզի տնօրեն չտեսնեմ։ Դուք կարծում եք, որ այդ մարդիկ դրանից հետո ազատ խոսելու, իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն ունե՞ն, իհարկե՝ ոչ»։

Հարցին՝ կարո՞ղ եք հավաստիացնել, որ ձեզ տրված ձայները չեն վերավաճառվի, քանի որ ՔՊ խմբակցությունից կարծիք էին հայտնում, որ ընդդիմադիրների` միավորվելու մասին հայտարարությունները խաբեություն են, նրանք ընտրություններից հետո ստանալու են քվե և վերավաճառեն իրենց քվեն, Գառնիկ Դանիելյանն արձագանքեց․ «Ի՞նչ է նշանակում վերավաճառել։ Այդ հայտարարությունը ոչ մի կերպ մեկնաբանելու ցանկություն չունեմ։ Քաղաքական ուժերը ընտրական գործընթացներից հետո Սահմանադրությամբ ունեն իրավունք կոալիցիա ձևավորելու, թեկնածու առաջադրելու, իրար հետ բանակցելու։ Շատ տեղերում հենց նույն ՔՊ-ն է կոալիցիա կազմել։ Իրենք հիմա՝ Ձեր խոսքով ասած՝ վերավաճառվե՞լ էին, կամ ո՞վ է իրենց վաճառել, կամ իրե՞նք ում են վաճառվել։ Անհիմն հայտարարություններ են»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031