Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյանը գոնե ցույց տար, որ էն չի տեղի ունեցել, ախր մի քանի օր առաջ Իրանի ՊՆ նախարարի հետ թեյ էր խմել, որը զոհվել էր. Հովիկ Աղազարյան

Մարտ 06,2026 16:03 Share

«Քննարկումներն ընթացքի մեջ են, և մենք երկուշաբթի օրը այդ կապակցությամբ մամուլի ասուլիս ենք հրավիրել, որտեղ ավելի մանրամասն կխոսենք այդ մասին։ Մենք, որ կմասնակցենք ընտրություններին, դա հաստատ, բայց ինչ ձևաչափով, դեռ այդ գործընթացը ավարտված չի»,- իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Դիտարկմանը՝ խոսակցություններ կան, որ հնարավոր է համագործակցեն «Լուսավոր Հայաստան»-ի հետ, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Լուսավոր Հայաստանը» կուսակցությունների առաջին շարքերում է գտնվում մեր՝ այսպես կոչված արժեհամակարգային հենքի իմաստով, որոնց հետ մենք մեծագույն հաճույքով կուզեինք, որ համագործակցեինք: Որոշում դեռ չկա»:

Ըստ Հովիկ Աղազարյանի՝ եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես հիմա է, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կհավաքի 70% ձայն. «Ընդդիմությունը ճիշտ չի դիրքավորվում, մենք կասենք այն ճանապարհը, որով գնալու դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» կհավաքի 37% ձայն»։

Սամվել Կարապետյանի շուրջ ընդդիմության համախմբման առիթով էլ նշեց. «Եթե առաջին նախագահը ի նկատի ունի, որ ընդդիմությունը միանա Սամվել Կարապետյանին մեկ միասնական ցուցակի համատեքստում, ապա դա սխալ մոտեցում է, որովհետև իշխանությունները ցանկացած պահի այդ ուժին դուրս կմղեն քաղաքական պայքարից, ուղղակի այսպես կոչված ուժային որոշմամբ կամ իրավական ինչ-որ որոշմամբ, և հետևաբար ընդդիմադիր մի հսկայական ուժ չի հասնի ընտրությունների վերջնագծին։ Այդ մոտեցումը ճիշտ չի, մենք կառաջարկենք ուրիշ մոտեցում, որն ավելի ճկուն է»:

Հարցին՝ Իրանում պատերազմի ժամանակ իշխանությունները ներկուսակցական քարոզարշավ են անում, կարկանդակ են ուտում, դա ընդունելի՞ է, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Պետք է շատ զուսպ պահեին իրենց, գոնե ցույց տային, որ մի փոքր անհանգստացած են, ոչ թե ցույց տային, քանի որ ամեն ինչ օքեյ է, մենք կարկանդակ ենք ուտում, այնքան հանգիստ ենք: Սուրեն Պապիկյանը մի քանի օր առաջ հանդիպել էր Իրանի պաշտպանության նախարարի հետ, ով զոհվել էր, թեյ էր խմել հետը, գոնե մի քիչ ցույց տար, որ այն, ինչ տեղի է ունեցել, էն չի: Դա ինձ համար անընդունելի է»:

Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031