«Դրանից մի քանի օր առաջ գրավյալ հայկական տարածքներում մեզ Ալիևն անվանում էր թշնամի, հոխորտում: Դրան գումարած՝ մեր երկրի առնվազն 200 քմ ինքնիշխան տարածքից գրավված է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Գումարած՝ մենք ունենք առնվազն 19 գերի Բաքվում, ունենք անհետ կորած անձինք, ու հիմա Դուք ինձ պատասխանեք՝ դա խաղաղությո՞ւն է, թե՞ ոչ։ Ես այդպիսի խաղաղություն չգիտեմ՝ ճիշտն ասած։ Ի՞նչ պատասխանեմ դրան»,- լրագրողի փաստմանը՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարում է, որ «ՀՀ-ն խաղաղության կղզյակ է եռացող տարածաշրջանում», բայց Իլհամ Ալիևն Անվտանգության խորհրդի նիստում նշել է, որ հայերի գլուխը ջարդել ենք երկաթե բռունցքով ու հարցին՝ արդյոք այս հռետորաբանություն օգտագործող երկրի նախագահի հետ հնարավո՞ր է գնալ խաղաղության, ճեպազրույցում այսպես պատասխանեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Փաստմանը՝ ՔՊ-ից հայտարարեցին, որ անկախ տարածաշրջանային լարվածությունից, ՀՀ-ի համար բոլոր ռիսկերը կառավարելի են, և հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում այն անվտանգային միջավայրը, որն այս պահին կա ՀՀ-ի շուրջ և արդյոք բավարար ջանքեր այս պահին կառավարությունը գործադրո՞ւմ է այդ ռիսկերը կանխարգելելու համար կամ ի՞նչ պետք է արվի ու չի արվում, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Ո՞ր ջանքերը՝ ԱԽ նիստ հավաքե՞լը։ Հա, կարողացել են զանգել, բոլորով հավաքվել Դիլիջան ու Էջմիածին իրենց կուսակցական գործուղումների արանքում։ Հնարավոր չէ լուրջ մեկնաբանել, փրկվեցինք՝ Փաշինյանը հանձնաժողով է սարքել։ Գործողություն չկա, որ դա մեկնաբանեմ։ Որ սխալ դուրս գա, հետո Փաշինյանն ասելու է՝ իմ մտահորիզոնը լայնացավ։ Խնդիրն այն է, որ ինչքան Փաշինյանի մտահորիզոնը լայնանում է, այնքան ՀՀ-ն նեղանում է։ Անհրաժեշտ է իրականացնել կանխարգելիչ գործողություններ, այլ ոչ թե ուրախ-ուրախ ասել՝ ես խաղաղություն եմ բերել, մեզ ոչ մի բան չի կպնի։ Գագաթնակետը այն էր, որ Փաշինյանն ասաց՝ տեսաք՝ մենք կարկանդակ կերանք, ԱՄԷ թագաժառանգն ու ղեկավարը դա տեսան… Դե, գիտեք՝ սաղ օրը ԱՄԷ ղեկավարությունը Փաշինյանի ՏիկՏոկին է հետևում, դրանից հետո իրենք գնացին և ցուցադրելու համար, որ Դուբայում ամեն ինչ անվտանգ է, մոլի ռեստորանում հաց կերան»։
Ըստ Հայկ Մամիջանյանի՝ առավելագույնը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է որոշել՝ էդ օրվա ՏիկՏոկն ինչ երգով անել։
Կարդացեք նաև
«Պատիվ ունեմ» խմբակցության ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































