Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը Dubai Open մրցաշարի ավարտից հետո իր թիմակիցներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Անդրեյ Ռուբլյովի հետ միասին մեծ դժվարություններ հաղթահարելով, կարողացավ հեռանալ այդ երկրից եւ հասնել Միացյալ Նահանգներ, Ինդիան-Ուելսի Masters մրցաշարում պայքարը կսկսի երկրորդ շրջանից։
Խաչանովի մրցակիցի անունն արդեն հայտնի է։ 19-ամյա բրազիլացի Ժոաու Ֆոնսեկան առաջին շրջանում 1 ժամ 43 րոպեում առավելության է հասել բելգիացի Ռաֆաել Կոլինյոնի նկատմամբ՝ 7։6, 6։4 եւ ուժերը կփորձի Խաչանովի հետ հանդիպման ժամանակ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































