Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Այդ հումանիտար ճանապարհ տվողները, հավանաբար, մոռացել են, որ ութ ամիս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սոված և ծարավ նստած էր, քանի որ ադրբեջանցիները փակել էին Լաչինի միջանցքը»

Մարտ 06,2026 23:28 Share

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի գրառումը

Իրանում պատերազմի ֆոնին Հայաստանին նախապատրաստում են՝ Ադրբեջանին նոր ճանապարհ տրամադրելուն

Նախիջևանի զարգացումներից հետո երեկ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պայմաններում տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր։

Հիմա լուրեր են տարածվում, որ Ադրբեջանը պահեստազորի հավաք է հայտարարել ու բանակը ամբողջական մարտական պատրաստվածության վիճակի է բերել։ Եվ այս ֆոնին Հայաստանում որոշ քարոզիչներ սկսել են տարածել այն միտքը, որ պետք է հումանիտար ճանապարհ տալ Ադրբեջանին։ Այդ հումանիտար ճանապարհ տվողները, հավանաբար, մոռացել են, որ ութ ամիս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սոված և ծարավ նստած էր, քանի որ ադրբեջանցիները փակել էին Լաչինի միջանցքը ու չէին բացում։

Այսինքն՝ եթե հիմա Ադրբեջանը մեզնից ճանապարհ ուզի, պետք է տանք միմիայն մեր ինքնիշխանությամբ։ Ու եթե այդպես Ադրբեջանը օգտագործի այդ ճանապարհը, կտեսնի, որ հայ սահմանապահների հետ շփումը հնարավոր է, և այս գործընթացի արդյունքում մենք ոչ թե կկորցնենք, այլ կարող ենք շահել՝ ցույց տալով բոլորին, որ ադրբեջանական բեռները առանց որևէ խնդրի հայկական սուվերենությամբ գնացին և եկան Հայաստանի տարածքով։

Միակ քաղաքական գործիչը Հայաստանում, որը հենց հիմա այս հարցը բարձրացնում է՝ ես եմ։ Այո, հումանիտար ճանապարհ մենք կարող ենք տալ, ոչ մի խնդիր այդտեղ չկա, բայց միայն՝ մեր ինքնիշխանությամբ, մեր օրենքներով, մեր սահմանապահներով և մեր անվտանգությունն ապահովող մարմիններով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031