Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ իշխանությունները փնթի են՝ խուճապի պիտի մատնվի հասարակությունը․ «ՉԻ»

Մարտ 07,2026 09:50 Share

Հանրային տրամադրություններին շատից-քչից ծանոթ ցանկացած մարդ գիտի, որ իշխանությունների իրական վարկանիշն առնվազն երկու անգամ պակաս է Ալեն Սիմոնյանին հրճվանք պատճառած 29 տոկոսից, հետևաբար՝ թվերը կեղծ են։ Այլ հարց է, որ սրանք անգամ այս կեղծիքն են իրականացրել իրենց բնորոշ փնթիությամբ։ Բանն այն է, որ ըստ նույն «հարցումների»՝ թեև ՔՊ-ի վարկանիշը 29 տոկոս է, բայց Նիկոլ Փաշինյանին վստահում է ընդամենը 18 տոկոսը։ Այսինքն՝ ստացվում է, որ հարցվածների 11 տոկոսը Նիկոլին չի վստահում, բայց ՔՊ-ին է ընտրելու։ Հետաքրքիր է՝ ո՞ր դդումի գլխում է ծնվել այս «հանճարեղ» միտքը։ Թե՞ պարզապես ՔՊ-ի վարկանիշի թիվը փոխել են, բայց Նիկոլի վստահության տոկոսը մոռացել կամ ալարել են փոխել։

Ամեն դեպքում՝ մեծ հավանականությամբ, այս անհեթեթությունը վկայում է ոչ թե ռեժիմի խուճապի, այլ փնթիության մասին։ Իսկ երբ իշխանությունները փնթի են՝ խուճապի պիտի մատնվի հասարակությունը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ Իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031