«2021 թվականին մենք արդարացրել ենք ժողովրդի տված քվեն», հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։
«ՉԻ»․ Գնահատեցի՞ք ցինիզմի աստիճանը։ 2021-ին ժողովուրդը սրանց քվե է տվել, որպեսզի սրանք վերադարձնեն Հադրութն ու Շուշին, դրա փոխարեն սրանք ոչնչացրել են ողջ Արցախն ու հիմա հայտարարում են, թե արդարացրել են ժողովրդի տված քվեն։
Պատկերացրեք՝ բժիշկը սեփական բթամտության պատճառով մահվան դուռն է հասցնում հիվանդին, հետո նրա հարազատներին խնդրում է ևս մեկ անգամ վստահել իրեն՝ խոստանալով ուղղել սխալը և բուժել հիվանդին, իսկ ավելի ուշ դուրս է գալիս վիրահատարանից ու ինքնագոհ հայտարարում՝ «ես արդարացրեցի ձեր վստահությունը, հիվանդը մեռավ»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ Իշխանությունում»


















































