Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների հետ շփման ընթացքում ոչ հարգալից կամ անպարկեշտ վերաբերմունք են դրսևորել Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը և այլք․ «Ժողովուրդ»

Մարտ 07,2026 10:50 Share

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցն է հրապարակել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց տարեկան զեկույցը, որը ցույց է տալիս մտահոգիչ միտում․ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների և խախտումների ընդհանուր թիվը աճել է։

Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին արձանագրվել է 224 խախտում, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը կազմել էր 208։ Փաստաթղթում նշվում է նաև, որ տարվա ընթացքում ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ իրականացված ճնշումների մեծ մասը, ինչպես նաև դատական հայցերի շուրջ կեսը, ներկայացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց։

Զեկույցում «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց մի շարք պաշտոնատար անձանց անուններ, որոնք լրագրողների հետ շփման ընթացքում դրսևորել են ոչ հարգալից կամ անպարկեշտ վերաբերմունք։ Նրանց թվում են՝ Ալեն Սիմոնյան, պատգամավորներ Անդրանիկ Քոչարյան, Վիլեն Գաբրիելյան, Արսեն Թորոսյան, ինչպես նաև Տիգրան Ավինյան և Վարդան Ղուկասյան։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031