ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառումները
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, ում հետ կապը կրում է մշտական բնույթ։
Նշյալ քաղաքացիներից 38-ի համար, ովքեր ճամփորդելիս են եղել «Qatar Airways»-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սնունդի բոլոր պայմանները։
– Քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել. համապատասխան աջակցությունը ցուցաբերվել է Դոհայում ՀՀ դեսպանության կողմից։
– Մարտի 6-ին դեսպանությունում կազմակերպվել է քննարկում՝ Դոհայում մնացած ՀՀ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ։ Դեսպանության կողմից գնահատվել են կարիքները։
Կարդացեք նաև
Կատարի տարածքում է գտնվում ևս 3 քաղաքացի, ում պարագայում ևս դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։
«Qatar Airways» ընկերության մարտի 9-ի չվացուցակի մեջ այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը։
Վիետնամում ՀՀ դեսպանությունում (համատեղության կարգով նաև՝ Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում) այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի։
4-ը մարտի 7-ին կմեկնի Հոշիմին-Գուանճոու-Ալմաթի-Թբիլիսի թռիչքով, այնուհետ Թբիլիսիից մեքենաներով կվերադառնա Երևան։
7-ը մարտի 9-ին վերադառնալու է Հայաստան Հոշիմին֊Ուրումչի֊Երևան երթուղիով,
ևս մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալուն:


















































