ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին մանիպուլյատիվ հայտարարություն է արել Հայաստանի երկնքով տարանցիկ (տրանզիտ) թռիչքներ իրականացնող օդանավերի վերաբերյալ:
«Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքից մի պատկեր տեղադրելով՝ Հարությունյանը գրել է. «Էն, որ առաջին օրից Խաղաղության խաչմերուկը ծաղրում էիք, ասում էիք մեռելածին նախագիծ է, հիմա զգո՞ւմ եք ձեր սնանկությունը: «Թրիփն» էլ առաջիկա տարիներին կբացվի, եւ Հայաստանը կամրապնդվի որպես շատ կարեւոր հանգույց»:
Բարձրաստիճան պաշտոնյան չի նշել եւ օբյեկտիվորեն չէր էլ կարող նշել ՀՀ գործող իշխանության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի եւ Հայաստանի երկնքով անցնող թռիչքների հոսքի որոշակի ավելացման պատճառահետեւանքային կապը, քանի որ այն պարզապես չկա:
Կարդացեք նաև
Փետրվարի 28-ից Մերձավոր Արեւելքում պատերազմական իրավիճակ է, եւ անկախ նրանից, թե այս տարածաշրջանի որ երկրի օդային տարածքն է ֆորմալ առումով բաց քաղաքացիական չվերթերի համար, պատերազմում այս կամ այն կերպ չներգրավված երրորդ երկրների ավիափոխադրողները, թռիչքային եւ ավիացիոն անվտանգության նկատառումներից ելնելով, շրջանցում են Մերձավոր Արեւելքը, մասնավորապես՝ Իրանը, Իրաքը, Պարսից ծոցի արաբական մյուս երկրները՝ բացառությամբ Սաուդյան Արաբիայի եւ Օմանի (տես ստորեւ):
Մինչեւ ԱՄՆ-Իրան-Իսրայել պատերազմի մեկնարկը Եվրոպայից դեպի Մերձավոր Արեւելք, Հնդկաստան, Հարավարեւելյան Ասիա եւ Ավստրալիա թռիչքներն իրականացվում էին Իրանով, Իրաքով, Քաթարով ու ԱՄԷ-ով անցնող օդային մայրուղիներով: Պատերազմի մեկնարկին զուգահեռ այս մեծ հոսքերը դադարել են, ինչը կարելի է տեսնել flightradar24.com-ի տարածած կարճ տեսանյութում:
Վերոնշյալ հոսքերը շատ արագ ուղղվել են դեպի հարավ ու հյուսիս: Հարավը Եգիպտոս-Սաուդյան Արաբիա-Օման երթուղին է, հյուսիսը՝ Թուրքիա-Վրաստան/Հայաստան-Ադրբեջան-Միջին Ասիա ուղղությունը:
Պատճառահետեւանքային այս կապը (եւ ոչ թե «Խաղաղության խաչմերուկի» գոյությունը) արձանագրել է նաեւ flightradar24.com-ը:
Ավիացիայում եւ, մասնավորապես, քաղաքացիական ավիացիայում գլխավոր նախապայման են թռիչքային (air safety) եւ ավիացիոն (aviation security) անվտանգությունը: Պարզ լեզվով ասած՝ ոչ մի ավիաընկերություն կամ օդանավ չի մտնում այնպիսի օդային տարածք, որը վտանգավոր է, առավել եւս՝ պաշտոնապես փակված տվյալ երկրի իշխանությունների կողմից: Այսինքն՝ Արայիկ Հարությունյանի նշած «Խաղաղության խաչմերուկը» ոչ մի կապ չունի պատերազմական իրավիճակում հայտնված երկրների օդով տարանցիկ հոսքերի՝ մասամբ Հայաստանի երկինք տեղափոխվելու հետ:
Եթե Հարությունյանի հայտարարության տրամաբանությունն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, իշխանության ձեւակերպմամբ, խաղաղություն է հաստատվել, ինչն էլ նպաստել է տարանցիկ թռիչքների աճին, ապա դա եւս մանիպուլյատիվ է, քանի որ երրորդ երկրների ավիաընկերություններին տրամաբանորեն հետաքրքիր չէ, թե ինչ պատմական կոնֆլիկտ ունեն, ասենք, Հայաստանն ու Ադրբեջանը կամ Հայաստանն ու Թուրքիան կամ Հնդկաստանն ու Պակիստանը, Պակիստանն ու Աֆղանստանը, այդ կոնֆլիկտները լուծվել են, թե ոչ, «խաղաղության պայմանագիր» է (նախա)ստորագրվել, թե ոչ:
Եթե այս երկրների օդային տարածքը պաշտոնապես փակված չէ քաղաքացիական թռիչքների համար, եւ ավիաընկերությունները դրանց վրայով չվերթերի իրականացումը գնահատում են անվտանգ, ապա, կախված չվերթի ուղղությունից եւ ավիացիոն հաշվարկներից, Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան կամ Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան եւ հակառակ երթուղիներով տարանցիկ թռիչքներ կատարելը (տես ստորեւ) միանգամայն նորմալ է, ավելին՝ շահավետ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում




















































