Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Թաիլանդում ՀՀ դեսպանությունը ունի Թաիլանդում զբոսաշրջային նպատակներով գտնվող ՀՀ 56 քաղաքացիների տվյալներ, որոնց թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել են․ ԱԳՆ

Մարտ 07,2026 20:14 Share

Մարտի 7-ի դրությամբ Թաիլանդում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը (նստավայրը՝ ք. Պեկին) ունի Թաիլանդում զբոսաշրջային նպատակներով գտնվող ՀՀ 56 քաղաքացիների տվյալներ, որոնց թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել են:

Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ավելի վաղ օրերին ՀՀ դեսպանության հետ կապ հաստատած քաղաքացիների թիվը 72 էր, մարտի 6-ին նրանցից 16-ն արդեն լքել են Թաիլանդի տարածքը` Չինաստանի տարածքով Հայաստան վերադառնալու նպատակով։

Մեկ քաղաքացի արդեն իսկ ձեռք է բերել մարտի 13-ի` Բանգկոկ-Շենժեն-Ուրումչի-Երևան երթուղու տոմս, այլ քաղաքացիներ ևս դիտարկում են այս տարբերակը։

ՀՀ դեսպանությունը և Բանգկոկում տեղակայված ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակը կապի մեջ են թաիլանդական իշխանությունների հետ` նրանց կողմից թռիչքների չեղարկման հետևանքով զբոսաշրջիկներին տրամադրվելիք աջակցության չափը և մեխանիզմները հստակեցնելու և դրա վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ քաղաքացիներին փոխանցելու նպատակով։

Միաժամանակ, տարբեր ավիաընկերությունների հետ քննարկվում են ՀՀ քաղաքացիների հնարավորինս հարմար և արագ տեղափոխման կազմակերպման հնարավորությունները։

Դեսպանությունը և պատվո հյուպատոսի գրասենյակը մշտական կապի մեջ է Թաիլանդում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց Հայաստան վերադարձի կազմակերպման հարցում հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։

ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031