Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում Հայաստանը մերը չէր, այլևս մերն է»․ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում անդրադարձավ կորցրած Արցախի թեմային

Մարտ 07,2026 21:08 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր իր թիմակիցների հետ եղավ Աշտարակում, Թալինում, Մարալիկում, Արթիկում, օրվա ամփոփումը կատարեց Գյումրու կենտրոնական Ռիժկովի անվան ճեմափողոցում գտնվող սրճարաններից մեկում։ Այստեղ նրանք խոսեցին տպավորություններից՝ անդրադարձ կատարելով կարևոր թեմաների, այդ թվում և քաղաքական։ Զգալի էր, որ նրանք գոհ են իրենց 8 տարվա կառավարումից, երկրում «Խաղաղություն» հաստատելուց, թոշակները բարձրացնելուց, փողոցաշինությունից, դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցելուց։

Նիկոլ Փաշինյանը սրճարանում հարկ համարեց խոսել նաև կորցրած Արցախի ու զոհերի մասին։

«Հազար ներողություն, մեզ ուղղված ֆունդամենտալ հարցն ինչ է․ մեզ ինչ են ասում, ասում են՝ Ղարաբաղը կորցրիք և զոհերի համար են ասում։ Զոհերի պահով, իհարկե, ես ծնկի եմ գալիս զոհերի առաջ,եթե մենք խոսում ենք պատմական ցիկլ հաղթահարելու մասին, մեր եղբայրներն ընկան, որ Հայաստանը ոտքի կանգնի։

Եկեք խոստովանենք, ես էն օրը Ազգային ժողովի ամբիոնից էլ ասի, երաշխավոր, երաշխավոր որ ասում են, չէ, ես առաջիկայում ուզում եմ եթեր անեմ հատուկ էդ թեմայով, հլը եկեք գնանք մեր պատմությունը նայենք։ Երկրորդը՝ Ղարաբաղի մասին ես իմ ամանորյա ուղերձում ասել եմ, շատ դժվար էր, շատ ծանր, դա մեր աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի մտածողությունն է։ Ես ասացի, որ իրականում Հայաստանը մերը չէր, այլևս մերն է։ Այո, շատ ծանր, շատ դժվար բան է, բայց պետք է առերեսվենք դրա հետ»։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մի դրվագ մեջբերեց զոհվածներից մեկի ծնողների խոսքից, ով ասել է՝ «Իմ տղան զոհվել է Հայաստանի անկախության համար»։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ «Հարյուր տոկոս ճշմարտություն է, դա քաղաքական բարձրագույն գիտակցություն է»։

Նա նաև նշեց, որ ապատեղեկատվությունն այսօր այնքան շատ է, որ իրենք պիտի կարողանան պաշտպանել իրենց ձեռք բերածը, նվաճումները, այլապես մարդը հեռախոսը ձեռքին՝ կարդում է, թե «սա էլ տվեցին, նա էլ տվեցին»։

«Մենք պատմական ցիկլ ենք հաղթահարել, մենք պատմական տեղ ենք հասել, էնպիսի մի տեղ, որի մասին շատ դժվար կլիներ երազել», -ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031