ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում ներկուսակցական քարոզարշավի հավաքում ասաց, որ լրագրողները իրեն շատ հաճախ են հարցնում, թե ի՞նչ է լինելու ԱԺ ընտրությունների արդյունքում, կրկնվելո՞ւ է արդյոք «Գյումրի 2» սցենարը։
«Գյումրիում ենք, ես ուզում եմ այդ հարցին անդրադառնալ ու հստակ արձանագրել, թե ինչ է լինելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է «Հեղափոխություն 3»։
Մենք 2018 թվականի ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն, 2021 թվականին ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական և մտածողության հեղափոխություն։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում մենք հասնելու ենք պատմաքաղաքական հեղափոխության, որը մեզ՝ Հայաստանի ժողովրդին յոլա գնալու՝ գոյատևման քաղաքականության ցիկլից դուրս է բերելու և դուրս է բերելու, զարգացման, հարատև պետության օրակարգի ռելսերի վրա է դնելու։ Բայց նաև Գյումրիում լինելու է «Գյումրի 1», մենք մոռանում ենք, որ Գյումրիում հեղափոխություն տեղի չի ունեցել, Գյումրին հեղափոխական իշխանություն չի ունեցել, և 2026 թվականին խորհրդարանական ընտրություններից շատ չանցած՝ Գյումրիում լինելու է «Գյումրի 1», -խոստացավ Նիկոլ Փաշինյանը։
Նա ԱԺ ընտրություններով ակնկալում է, որ «խաղաղության թիմը» ստանա բացարձակ սահմանադրական մեծամասնություն։
Կարդացեք նաև
«Մեր նշաձողը 65 տոկոսն է այս ընտրություններում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այդ մեկ մարդը դու ես, որը պիտի կողմ քվեարկի «պատմաքաղաքական հեղափոխությանը»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նրանք պիտի գնան ընտրատեղամաս և տեր կանգնեն պետությանը, խաղաղությանը, նահատակների զոհողություններին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































