Փաստաբան Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ձեր վերջին այցն էր Գյումրի։
Գյումրին թասիբով քաղաք է։ Այստեղ մարդիկ չեն վախենում ճշմարտությունից և չեն խաբվում դատարկ խոստումներով։
Շիրակի մարզը տարիներով ամենաշատն է կրել այս երկրի սխալ քաղաքականությունների հետևանքները՝ աղքատություն, գործազրկություն, արտագաղթ։ Բայց մի բան չեն կարողացել կոտրել՝ գյումրեցու արժանապատվությունը։
Կարդացեք նաև
Գյումրեցին լավ հիշողություն ունի։
Նա գիտի՝ ով է կողքին կանգնել և ով է միայն խոսել։
Եվ երբ Գյումրին որոշում է կայացնում, դա պարզապես քաղաքի ընտրություն չէ։
Դա ուղերձ է ամբողջ Հայաստանին։
Գյումրու թասիբը ոչ իշխանությամբ է վաճառվում, ոչ էլ փողերով է գնվում:


















































