Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկանում եմ նաև ներկայացնել մեր այն ծրագրերը, որոնք կապված են մեր երկրում կանանց կյանքը բարելավելու հետ․ Լևոն Զուրաբյան

Մարտ 08,2026 11:51 Share

Սիրելի կանայք,

Գեղեցկության և հմայքի կրողներ, մեր հոգևոր հանգստի պահապաններ և զգացմունքային փոթորիկների հրահրիչներ, մայրեր, քույրեր, սիրելիներ,

Շնորհավորում եմ ձեզ կանանց տոնի կապակցությամբ և մաղթում, որ սերն ու երջանկությունն անպակաս լինի ձեզնից, որ քնքուշ հոգատարության մեջ անհոգ լինեք, իսկ վերը նշված զգացմունքային փոթորիկները նավարկեք վստահությամբ և երանությամբ:

Այս անգամ մարտի 8-ի տոնը շնորհավորելով որպես վարչապետի թեկնածու, ցանկանում եմ նաև ներկայացնել մեր այն ծրագրերը, որոնք կապված են մեր երկրում կանանց կյանքը բարելավելու հետ և կիրականացվեն պետության կողմից մեր քաղաքական ուժի հաղթանակի դեպքում.

– Մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց համար հարկային արտոնություններ։

– Մանկապարտեզի կամ դայակի վաուչերներ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար պետության կողմից: Սա թույլ կտա, որ հատկապես երիտասարդ մայրերը ավելի հեշտ վերադառնան աշխատանքի։

– Անվճար վերապատրաստման ծրագրեր այն կանանց համար, որոնք ունեն 5 տարեկանից փոքր երեխա:

– Աշխատանքի տեղավորման հատուկ ծրագրեր միայնակ մայրերի համար։

– Հետծննդաբերական առողջության ծրագիր՝ ծննդից հետո առաջին տարվա ընթացքում կանանց համար անվճար բժշկական և հոգեբանական խորհրդատվություն։

– Ընտանեկան բռնության դեմ իրական պայքար և կանխարգելիչ աշխատանք:

– Անվճար նախադպրոցական հաստատությունների հասանելիության ապահովում, հատկապես մարզերում:

Սիրով ու խոնարհումով` ի գո´րծ:

Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ

ՀԱԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031