Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մատուցվել է կանոնական պատարագ։ Այս մասին NEWS.am–ին ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
«Նախապես ոչ ոքի չի ասվել, որ նա պատարագի է մասնակցելու։ Մեր քահանան մատուցել է կանոնական պատարագ, Կաթողիկոսի անունը չի զեղչվել»,– ասաց թեմի առաջնորդը։
Նշենք, որ սա երկրորդ կիրակին է, երբ Փաշինյանը մասնակցում է կանոնական պատարագի։ Նախորդը երկու շաբաթ առաջ Սեւանում էր։


















































