Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
ԱՄՆ նախագահ Թրամփը երեկ հայտարարել է, որ պատերազմից հետո Իրանի քարտեզը «հավանաբար նույն տեսքը չի ունենա»։
Մինչ սա էլ ցանկացած սթափ մտածող և վերլուծելու ունակ մարդու համար պարզ էր, որ Իրանի վրա հարձակումը որևէ կապ չունի ոչ այդ երկրում մարդու իրավունքների ու ժողովրդավարության, ոչ «այաթոլլահների ռեժիմի» բռնապետության և ոչ էլ Իրանի կողմից միջուկային հարստացման հետ։
Երեկվա հայտարարությունը սա ևս մեկ անգամ փաստում է։
Կարդացեք նաև
ԱՄՆ-Իսրայել դաշինքի խնդիրը ավելի մեծ է. ոչնչացնել իրանական պետությունը որպես աշխարհաքաղաքական միավոր՝ այդպիսով փոխելով ողջ եվրասիական մայրցամաքի աշխարհաքաղաքականությունը և դրանից բխած՝ նոր սահմաններ գծել։


















































