Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Էջմիածնում` Մայր Տաճարի բակում լրատվամիջոցների հետ ճեպազրույցում Բաքվում ցմահ դատապարտված հայ գերիների տուն վերադառնալու հնարավորության մասին հարցին պատասխանեց. «Դժվարանում եմ պատասխանել։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է աշխատանք տանեն, որպեսզի կարողանան այդ հարցերին լուծում տալ»։
Արցախի թեմի առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանին միանալու եւ հետագայում զղջալու վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների մասին գեներալն ասաց. «Համոզված եմ, որ նա թեմի հետ չի հանդիպել։ Արցախցիներն իրենց խոսքն ասել են։ Եվ դա միայն մեր հոգեւոր թեմի առաջնորդին չի վերաբերում։ Նրանք, ովքեր շեղվել են ճանապարհից, վստահ եմ, որ ավելի արագ կհայտնվեն այստեղ՝ Մայր Աթոռում, ու մեղա կգան։ Ավելի քան համոզված եմ, որ Կաթողիկոսն էլ կների»։
Դիտարկմանը, որ մեկ բարձրաստիճան հոգեւորական արդեն իսկ հեռացել է Նիկոլ Փաշինյանից եւ միացել է Մայր Աթոռի հայտարարությանը, նրա կարծիքով մյուսների պարագայում ե՞ւս այդպես կլինի, պարոն Բալասանյանը պատասխանեց. «Բոլորն էլ մեղա են գալու։ Ընդհանրապես որեւէ մեկն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին կյանքին։ Դարերով պետականություն չենք ունեցել։ Եկեղեցին է մեր ամեն ինչը՝ գիրը, գրականությունը, արժեքները, ազգային ավանդույթները պահել ու մենք որպես հայ այս տարածքում գոյատեւել ենք։ Հիմա հայկական պետությունն է՞ ավելի մեծ, թե՞ եկեղեցին։ Եկեղեցին 1700 եւ ավելի տարեկան է։
Այն, ինչ երկրի իշխանությունները սկսել են, վստահ եմ, որ շատ շուտ ձեռնպահ կմնան։ Եվ նույն Նիկոլ Փաշինյանը պետք է գա, եկեղեցու բակում մեղա գա, Աստծուց ներողություն խնդրի, Կաթողիկոսից, հոգեւորականներից ներողություն խնդրի։ Միգուցե՝ ներեն։ Ես ավելի քան վստահ եմ, որ այդ մարդիկ գիշերները չեն քնում։
Կարդացեք նաև
Այս ամենը Կաթողիկոսի դեմ չէ; Սա եկեղեցու դեմ է։ Անբարոյական է, որ նրանք Վեհափառին ասում են Կտրիճ Ներսիսյան։ Իմ համար արդեն մի քիչ էլ կասկածելի է այդ մարդկանց հայկական պատկանելիությունը»,-ասաց Արցախի ազգային հերոսը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































