«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը
2-րդ դասարանում էի, Մայրության և գեղեցկության տոնին մեծ եղբայրս ու քույրս ծաղիկ էին նվիրել մայրիկիս:
Ես փոքր էի, փող ձեռքս դեռ չէին տալիս, չգիտեի` ինչ նվիրել Մայրիկիս:
Մի սպիտակ թաշկինակի վրա նկարեցի ծաղիկ ու շնորհավորանք:
Նկարչական տաղանդի բացակայության պատճառով նկարս դժվար էր անվանել գեղեցիկ։
Բայց Մայրիկս շատ ուրախացավ ու տարիներով պահում էր նվերս:
Շնորհավո՛ր Մայրության և Գեղեցկության տոնը, մեր մայրիկներ և քույրիկներ։


















































