Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրառումն X սոցիալական ցանցում
Տարածաշրջանի ղեկավարների հետ իմ անցկացրած խորհրդակցությունների շրջանակում ես զրուցեցի Իլհամ Ալիևի հետ և Իրանի կողմից նրա երկրի ուղղությամբ հասցված հարվածներից հետո նրան հայտնեցի մեր աջակցությունն ու համերաշխությունը։
Ես նաև շնորհակալություն հայտնեցի նրան այն աջակցության համար, որը Ադրբեջանը ցուցաբերել է մեր քաղաքացիների տարհանումը հեշտացնելու նպատակով։
Օգտվելով այս հնարավորությունից՝ ևս մեկ անգամ ընդգծեցի մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ինչպես նաև Բաքուի հետ մեր երկկողմ երկխոսությունը առավել ամուր հիմքերի վրա շարունակելու մեր ցանկությունը։


















































