Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Իսրայելն իրեն իրավունք է վերապահում հարվածել Իրանի ցանկացած նոր առաջնորդի. Լապիդ

Մարտ 09,2026 11:18 Share

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը ֆեյսբուքյան իր էջում  նշել է. «Ժամանել եմ Թել Ավիվում հրթիռի ընկնելու վայր: Հրթիռի երկրորդ մասն ընկել է այստեղից ոչ հեռու՝ 91 տարեկան մայրիկիս տան մոտ։

Սա է մեր եւ նրանց տարբերությունը. մենք փորձում ենք ազատվել աշխարհի խաղաղությանը սպառնացող ռեժիմից, իսկ նրանք փորձում են սպանել քաղաքացիներին»:

Յաիր Լապիդը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում էլ ասել է, թե Իսրայելն իրեն իրավունք է վերապահում հարված հասցնել ցանկացած նոր գերագույն առաջնորդի, որն իշխանության կգա Ալի Խամենեիի մահից հետո: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

Երբ հայտարարությունից առաջ նրան հարցրել են՝ արդյոք Իսրայելը փորձելո՞ւ է սպանել նոր առաջնորդին, Լապիդը պատասխանել է. «Դա կախված է նրանից, թե ով կլինի առաջնորդը»։

Նրա համոզմամբ՝ ներկայիս ղեկավարությունն «ահաբեկչական կազմակերպություն է»։

Լապիդը հավելել է՝ Իրանի նավթային «կենսաապահովման գիծը» պետք է կտրվի:

Խամենեիի նշանակման մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց Իրանը հայտարարել է, որ հրթիռների համազարկ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031