Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիդան. Հարավային Կովկասում խաղաղությունը սկսել է գործնականում դրսևորվել

Մարտ 09,2026 15:19 Share

Ermenihaber. Ստամբուլում տեղի է ունեցել Թյուրքախոս պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ելույթի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին։ Նա մասնավորապես նշել է.

«Հարգելի մամուլի ներկայացուցիչներ, այսօր մենք նաև հնարավորություն ունեցանք քննարկելու մյուս տարածաշրջանային հարցերը։ Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ։

Այս քայլերը ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում խաղաղությունը սկսել է գործնականում դրսևորվել։ Մեր ամենամեծ ցանկությունն է, որ այս ընթացքը պահպանվի և հնարավորինս շուտ պսակվի մնայուն խաղաղության պայմանագրով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031