«Սրբազան պայքար». Վահագն Չախալյանը 8 ամիս մնաց կալանավայրում, որտեղ էլ նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ:
Վերջին օրերին ուներ ուժեղ ցավեր ու բարձր ջերմություն, որի դիմաց բուժում չէր արվում, միայն ցավազրկող էին սրսկում, որ կարողանա դիմանալ ցավերին:
Մարտի 5-ից Վահագն Չախալյանը տնային կալանքի մեջ է, սակայն միայն մի քանի ժամ է եղել տանը. մարտի 5-ի կեսգիշերին նրան տեղափոխեցին իր տուն, որտեղ նա պետք է կրեր տնային կալանքը, սակայն նույն օրը տեղի ունեցած դատական նիստին նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ և շտապբուժօգնության մեքենան նրան տեղափոխեց հիվանդանոց:
Վահագն Չախալյանն ունի երիկամների բորբոքում: Մի քանի ուներ բարձր ջերմություն, բայց բարեբախտաբար երեկվանից արդեն ջերմությունը նորմայի մեջ է, նա ստանում է բուժումներ:
Կարդացեք նաև
Բուժման ընթացքը դեռ կշարունակվի:
Չախալյանը բոլորին ողջույններ է ուղարկում` ասելով. «Չենք կոտրվում, պայքարը շարունակվում է✊… արդարությունը վերականգնվելու է»


















































