Լրահոս
Օրվա լրահոսը

CaseKey թիմը Բիբլոս Բանկ Արմենիայի ֆինանսավորմամբ կմասնակցի 5-րդ միջազգային մրցույթին

Մարտ 09,2026 16:14 Share

Բիբլոս Բանկ Արմենիայի ֆինանսավորմամբ CaseKey հավաքական թիմը կմասնակցի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթին՝ BBICC 2026-ին։


2024 թ․ ի վեր՝ Բանկը ֆինանսավորել է CaseKey թիմերի մասնակցությունը 5 հեղինակավոր միջազգային մրցույթի Բուդապեշտում, Բելգրադում և Մյունստերում։

BBICC-ը աշխարհի ամենահեղինակավոր ուսանողական մրցույթներից մեկն է, որը միավորում է շուրջ 20 առաջատար համալսարանական թիմ ԱՄՆ-ից, Կանադայից, Չինաստանից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Մեքսիկայից և մի շարք այլ երկրներից։ 2026 թ․ մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Նոր Զելանդիայում։


Սերբիա մեկնելուց առաջ հայկական թիմին, ավանդույթի համաձայն, հյուրընկալեց ու հաջողություն մաղթեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

Հանդիպման ընթացքում միջազգային մրցույթի ամեն մասնակից ստացավ նվեր՝ Mastercard World պրեմիում քարտ, որը կօգնի ճամփորդությունն ավելի հարմարավետ դարձնել։

Հայաստանը ներկայացնող թիմը ձևավորվել է CaseKey Business Case Competition 2025-ի արդյունքներով։

Միջազգային մրցույթին մասնակցող 4 ուսանողները կմրցեն աշխարհի լավագույն թիմերի հետ՝ ցուցադրելով հայկական երիտասարդության վերլուծական ու ռազմավարական մտածողությունը և պրեզենտացիոն հմտությունները։

Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի կողքին է արդեն 4-րդ տարին անընդմեջ, և երկու տարի՝ արդեն որպես ռազմավարական գործընկեր՝ կիսելով մրցույթի արժեքներն ու երկարաժամկետ տեսլականը։

Կրթությունը Բանկի առաջնային ԿՍՊ ուղղությունն է։ Բանկը ներդրումներ է կատարում ամենատարբեր կրթական նախագծերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031