Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

Մարտ 09,2026 17:27 Share

Մարտի 9-ին, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանը, որը թմրամիջոցների հարցերով միջազգային գլխավոր և ամենահեղինակավոր միջոցառումն է։

Հնգօրյա նստաշրջանին մասնակցում են ավելի քան 2000 պատվիրակներ՝ շուրջ 130 անդամ պետություններից, հարյուրից ավել միջազգային, տարածաշրջանային և հասարակական կազմակերպություններից։

Նստաշրջանի ընթացքում թմրամիջոցների համաշխարհային խնդրի, դրա հասցեագրմանն ուղղված քաղաքականության և միջազգային համագործակցության շուրջ քննարկումները զուգորդվելու են ոլորտին վերաբերող կարևորագույն նորմատիվ որոշումների ընդունմամբ։

Հանձնաժողովը կքննարկի թվով հինգ բանաձևերի նախագծեր, որոնց նպատակն է, մասնավորապես, խթանել ջանքերը սինթետիկ թմրամիջոցների և պրեկուրսորների վաղ կանխարգելման և վերահսկողության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև դրանց արտադրության և շրջանառության համար սարքավորումների և մատակարարման շղթաների ապօրինի շահագործման կանխարգելման ուղղությամբ, ամրապնդել հանրային առողջապահության համակարգի արձագանքները և այլընտրանքային զարգացման ծրագրերը։

Հանձնաժողովը քննության կառնի նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները թմրամիջոցների վերահսկողության միջազգային կոնվենցիաներում նոր նյութերի ներառման վերաբերյալ։

Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է նաև ավարտին հասցնել բազմաոլորտ փորձագիտական նոր խմբի ձևավորումը, որն աջակցելու է Հանձնաժողովին կոնվենցիաների կիրարկման վերանայման գործընթացում։

Նստաշրջանի ընթացքում կազմակերպվելու է շուրջ 170 հարակից միջոցառում և 24 ցուցադրություն։

Ծանոթություն. Հայաստանը ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովին առաջին անգամ անդամակցել է 2024թ.-ից: Հայաստանը Հանձնաժողովը նախագահելու է 2026թ.-ի ընթացքում։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031