Փետրվարի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ օտարերկրացի աղջկան «Յանդեքսի» վարորդը փորձել է բռնաբարել, և աղջիկը հիմա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ գտնվող կանգառում է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Երևանի քրեական ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր, որտեղ Ինդոնեզիայի Հանրապետության 32-ամյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 17։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օրբելի փողոցից նստել է իր կողմից պատվիրված «Յանդեքս» տաքսի ծառայության «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենա և ուղևորվել Երևան քաղաքի Վահագնի թաղամաս, սակայն, հասնելով Երևան, տաքսու վարորդը փորձել է նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել, մասնավորապես ձեռքերով շոյել մարմնի տարբեր մասերը, Սեբաստիա փողոցի մոտ ինքը կարողացել է իջնել ավտոմեքենայից։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում


















































