Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն բավարարել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի՝ ՀՀ ԱԺ 2026 թվականի հերթական ընտրությունները համատեղ դիտարկելու դիմումը

Մարտ 09,2026 23:33 Share

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 9-ի արտահերթ նիստում բավարարել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի՝ ՀՀ ԱԺ 2026 թվականի հերթական ընտրությունները համատեղ դիտարկելու դիմումը։

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներքո հանդես են գալիս «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը, «Ուղղակի Ժողովրդավարություն» Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպությունը։

ԿԸՀ ավտոմատացված համակարգը թույլ չի տալիս նույն անձին հավատարմագրումից հետո հանդես գալ այլ կարգավիճակով․ որպես դիտորդ հավատարմագրված անձը չի կարող կրկին գրանցվել համակարգում, օրինակ` որպես ԶԼՄ։ Ցանկացած նման իրավիճակում ԿԸՀ-ն կարող է վերջինիս զրկել հավատարմագրումից։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031