Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

«Հիբրիդայինը» «թալանչիներին» չի փոխարինում

Մարտ 10,2026 10:00 Share

Որքան էլ ես փորձում եմ խնայել նյարդերս եւ չհանդիպել ՔՊ «ներքին քարոզարշավի» նկարներին ու տեսագրություններին, դրանք, սոցցանցերը թերթելիս, «բուսնում են» աչքիս առաջ: Հավանաբար՝ գովազդային հիմունքներով: Եվ ես ստիպված եմ դիտել սնունդ ընդունող ՔՊ-ականների հակագեղագիտական լուսանկարները, ինչպես նաեւ՝ «հասարակ ժողովրդի» եւ իրենց «թագավորի» հանդիպման կադրերը:

Պարզ է, որ Փաշինյանի քարոզչության թիրախը որոշակի մտավոր մակարդակ ունեցող զանգվածն է, եւ հիմնականում հենց այդ զանգվածի ներկայացուցիչներն են հանդիպում իշխանական քարոզչախմբին: Պատահակա՞ն են հանդիպումները, թե՞ նախօրոք բեմադրված՝ տվյալ պարագայում էական չէ: Բայց «առաջնորդին մեծարելու» այդ տեսարաններում ես զգում եմ որոշակի արհեստականություն եւ երկուստեք  չհասկացվածություն:

Չգիտեմ, թե ինչ խորհուրդներ են տալիս Փաշինյանին՝ նրա վերարտադրության համար ԵՄ-ից միլիոններ ուղարկողները, բայց «թագավոր – ժողովուրդ»  ներկայացումն առայժմ, կարծես թե, նշանակետին չի խփում: Մի բան է, երբ «հերոսը» եւ «փրկիչը» գալիս է փողոցից ու հայտարարում է՝ «ժողովուրդ, ես եկել եմ ձեզ փրկելու թալանչի, հարուստ, հղփացած իշխանավորներից»: Մեկ այլ բան է, երբ գալիս է երկրի վարչապետը՝ 20 շքեղ «պադավատներով», մի քանի տասնյակ թիկնապահներով եւ ստորաքարշ պալատականներով, որոնք հղփացած են նախկինների պես, եթե ոչ՝ ավելի շատ:

Այսպիսով, «թալանչիների» միֆը նույն արդյունավետությամբ այլեւս չի աշխատելու: Պետք է մեկ այլ նարատիվ: Առաջին հայացքից թվում է, «հիբրիդային պատերազմի» հեքիաթը, որն, ըստ ամենայնի, ԵՄ-ն առաջարկում է Փաշինյանին՝ որպես հաղթաթուղթ, պետք է որ փոխարինի «թալանչիների» մասին պատմությանը: Եվ գուցե հաշվարկ կա, որ այդ «հիբրիդայինը» կարելի է կպցնել Կարապետյանին եւ Ծառուկյանին:

Բայց «հիբրիդային» թեման չի կարող մրցակցության մեջ մտնել «թալանչիականի» հետ: Նախ՝ ավելի բարդ է: Երկրորդ՝ դրանով դժվար է մարդկանց մեջ «ռեսենտիմենտ» («աբիժնիկություն») բորբոքել: Այդ է, հավանաբար, պատճառը, որ փաշինյանական զանգվածը, թեեւ իր հրճվանքն արտահայտում է, բայց՝ զգալիորեն ավելի զուսպ: Իր հերթին, վերարտադրության ձգտող «հերոսը» նույնպես, ինչպես երեւում է, իր երկրպագուներից այլ վերաբերմունք է ակնկալում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Նկարը, որտեղ պետության առաջին երկու դեմքերը մեքենայի մեջ անասնակեր են ուտում, ավելի բնութագրական է

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031