«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ «շատ լավ հեռախոսազրույց» է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ։
«Նախագահ Պուտինի և [Ուկրաինայի] նախագահ Զելենսկու միջև կա հսկայական ատելություն։ Նրանք, կարծես, չեն կարողանում համաձայնության գալ, բայց կարծում եմ, որ դա դրական հեռախոսազրույց էր այդ թեմայով», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինը «ցանկանում է օգտակար լինել» Իրանի հակամարտության հարցում։
«Ես ասացի՝ Դուք կարող եք ավելի օգտակար լինել՝ ավարտելով Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը։ Դա ավելի օգտակար կլինի», – նշել է Թրամփը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































