Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Գների աճը նվազեցնում է մարդկանց իրական եկամուտները նույնիսկ այն դեպքում, երբ աշխատավարձերը կամ թոշակները անվանական առումով չեն նվազում. «Փաստ»

Մարտ 10,2026 10:42 Share

Վերջին տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում գնաճի միտումը կրկին ուժեղանում է. 2026 թվականի փետրվարին տարեկան գնաճը հասել է 4,3 տոկոսի, մինչդեռ մեկ տարի առաջ այն կազմել էր 2,5 տոկոս։

Հայաստանի սպառողական շուկայում գնաճի ներկայիս աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի զգալի թանկացմամբ։ Տարեկան կտրվածքով սննդամթերքի գներն աճել են շուրջ 6,9 տոկոսով, ինչը էապես բարձր ցուցանիշ է՝ հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ աճը կազմել էր մոտ 4,6 տոկոս։

Գնաճի երկրորդ կարևոր բաղադրիչը ծառայությունների ոլորտում սակագների բարձրացումն է, որը 2026 թվականի փետրվարի տվյալներով կազմել է մոտ 3,2 տոկոս։

Գնաճի պատճառները բազմաշերտ են և պայմանավորված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տնտեսական գործոններով։

Միաժամանակ, ներքին գործոնները նույնպես կարևոր դեր ունեն։ Տնտեսության կառուցվածքային խնդիրները, արտադրության սահմանափակ ծավալները և ներմուծումից կախվածությունը հաճախ հանգեցնում են այն իրավիճակին, երբ ներքին շուկայում առաջարկը բավարար չէ պահանջարկն ամբողջությամբ բավարարելու համար։ Սա հատկապես վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքին և սննդամթերքին։ Երբ ներքին արտադրությունը չի կարողանում ապահովել շուկայի պահանջարկը, գների վրա ավելի մեծ ազդեցություն են ունենում ներմուծման արժեքը և միջազգային շուկաների փոփոխությունները։

Գնաճն ունի, բնականաբար, նաև կարևոր սոցիալական հետևանքներ, որոնք հաճախ ավելի լուրջ են, քան տնտեսական ցուցանիշների փոփոխությունը։ Գների աճը նվազեցնում է մարդկանց իրական եկամուտները նույնիսկ այն դեպքում, երբ աշխատավարձերը կամ թոշակները անվանական առումով չեն նվազում։ Գնաճը կարող է նաև ազդել սպառողական վարքագծի վրա։ Երբ մարդիկ սկսում են զգալ գների աճի ազդեցությունը, նրանք հաճախ փոխում են իրենց գնումների կառուցվածքը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով անհրաժեշտ ապրանքներին և կրճատելով երկրորդական ծախսերը։ Սա կարող է հանգեցնել որոշ տնտեսական ոլորտների ակտիվության նվազմանը հատկապես այն ոլորտներում, որոնք կապված են ոչ առաջնային սպառման հետ։ Արդյունքում տնտեսական աճը կարող է դանդաղել, որովհետև գաղտնիք չէ, որ սպառումը տնտեսական ակտիվության կարևոր շարժիչներից մեկն է։

Միևնույն ժամանակ, գնաճը կարող է խորացնել սոցիալական անհավասարությունները։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031