Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Անկախ լրագրողների հետաքննությունը փաստացի հաստատեց Թաթոյանի ներկայացրած փաստերը․ Դավիթ Անանյան

Մարտ 10,2026 10:53 Share

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի քանի օր առաջ Արման Թաթոյանը փաստերով ցույց տվեց, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը 2025 թվականի օգոստոսին առաջ բերել և ամրացրել իրենց հենակետերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։

Իշխանական շրջանակներում սկսվեց աղմուկը։ ՀՀ պաշտպանության նախարարը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց՝ «սուտ է»։
Ոչ հակափաստարկ ներկայացրեց, ոչ տվյալներ հրապարակեց։ Պարզապես հնչեցրեց մեղադրանք:

Երեկ անկախ լրագրողների հետաքննությունը փաստացի հաստատեց ներկայացված փաստերը։

Այս իրավիճակում հարցը այլևս ոչ թե Թաթոյանի մասին է։ Հարցը այն մասին է, թե ինչպես են պետության համար պատասխանատուներն ու պետության անունից հանդես եկողները վերաբերվում ճշմարտությանը։
Որովհետև երբ երկրի պաշտպանության նախարարը խորհրդարանի ամբիոնից իրականությունը հայտարարում է սուտ, ապա նա պարտավոր է ներողություն խնդրել ժողովրդից։

Իսկ եթե ապրեինք իրավական պետությունում, դրանից հետո պետք է հետևեր նաև հրաժարականը։

Որովհետև սահմանները նախ քարտեզների վրա չեն անհետանում։ Նրանք անհետանում են այն պահին, երբ իրականությունից կտրված պաշտոնավորները սկսում են հերքել իրականությունը։

Իսկ իրականությունը, որքան էլ այն փորձեն անվանել «սուտ», միևնույն է մի օր գալիս և կանգնում է մեր դռան առաջ՝ արդեն որպես կորցրած տարածք։

Սուրեն Պապիկյա՛ն, հանրությունը սպասում է, ժամանակը գնաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031