Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ զեկույց է պատրաստել

Մարտ 10,2026 17:16 Share

Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը

Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար։

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում զեկույցում ուշագրավ հատվածի վրա․
«2025 թվականի ընթացքում վարչապետ Փաշինյանն առաջարկել է ստեղծել և անձամբ նշանակել մի խորհուրդ, որը պետք է ընտրեր ՀԱԵ նոր առաջնորդ, և առաջ է քաշել իր օրակարգին հարող հոգևորականների՝ գործող Կաթողիկոսին գահընկեց անելու նպատակով։

Փաշինյանի արշավը Գարեգին Բ Կաթողիկոսի դեմ զուգակցվել է ՀԱԵ հոգևորականների և այն աշխարհիկ անձանց ձերբակալությունների հետ, ովքեր քննադատել կամ քաղաքական ընդդիմություն են դարձել նրա կառավարությանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031