Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դիվանագետ Վահան Բայբուրդյանը

Մարտ 10,2026 17:24 Share

Հայ Ազգային կոնգրեսի ցավակցությունը Վահան Բայբուրդյանի մահվան կապակցությամբ

iLur. Կյանքից հեռացավ վաստակաշատ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դիվանագետ Վահան Բայբուրդյանը։

Վահան Բայբուրդյանը հայտնի է առաջին հերթին իր գիտական վաստակով։ Նրա ուսումնասիրության շրջանակներն են եղել Իրանի եւ իրանահայության պատմությունը, մասնավորապես Նոր Ջուղայի խաղացած տնտեսական եւ քաղաքական դերը, թուրք-իրանական հարաբերությունները, Հայկական հարցը, հայ-քրդական հարաբերությունները եւ այլն։

Վահան Բայբուրդյանը Իրանի իսլամական հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանն էր 1992 թվականից մինչեւ 1998 թվականը՝ արտակարգ եւ լիազոր դեսպանի կարգավիճակով։ Այս տարիները ճակատագրական էին Հայաստանի համար ընդհանրապես, եւ բազմաթիվ խնդիրների շարքում խուլ շրջափակման մեջ հայտնված մեր երկրի համար կարեւորագույններից էին Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները։

Վահան Բայբուրդյանը կարողացավ գիտնականի իր հարուստ իմացությունների պաշարին գումարել դիվանագիտական արվեստի հմտությունները, ինչը եւ կարեւոր նախապայմաններից մեկը հանդիսացավ զրոյական հիմքից սկսված հայ-իրանական կենսական հարաբերությունների ձեւավորման, զարգացման եւ արդյունավորման համար։

Բարձր գնահատելով Վահան Բայբուրդյանի գիտական եւ դիվանագիտական վաստակը՝ Հայ Ազգային Կոնգրեսը իր վիշտն է հայտնում նրա մահվան առիթով եւ ցավակցում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031