Լրահոս
Օրվա լրահոսը

Ավրորա Մարդիգանյանի հուշարձան այցելելը եւս մի առիթ էր անդրադառնալու այն պատմությանը, որը շարունակում է ուղենիշ լինել «Ավրորայի» գործունեության ընթացքում

Մարտ 10,2026 17:32 Share

Մարտի 10-ին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրման օրը, «Ավրորայի» թիմն ու «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» համայնքի անդամներն այցելեցին Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշարձան։

Այս հուշակոթող-քանդակը նվիրված է Հայոց ցեղասպանությունը վերապրածների հիշատակին, որոնց խիզախությունն ու վերապրումը ոգեշնչման աղբյուր են դարձել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համար։ Այն նաեւ հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակին։

Այս այցը եւս մի առիթ էր անդրադառնալու այն պատմությանը, որը շարունակում է ուղենիշ լինել «Ավրորայի» գործունեության ընթացքում։

Aurora Prize

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031