Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավոր Վազգեն Ռշտունին ինչպես միշտ իր բարձունքում է». Էրիկ Ալեքսանյան

Մարտ 10,2026 18:35 Share

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է.

«Դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ ճանաչեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։ Դատավոր Վազգեն Ռշտունին ինչպես միշտ իր բարձունքում է:

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի Դատավոր Վազգեն Ռշտունին, քննության առնելով մեր կողմից ներկայացված բողոքը՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, ըստ որի Դատարանը բավարարելով քննիչի միջնորդությունը, թույլատրել էր խուզարկություն կատարել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի աշխատասենյակում, Վերաքննիչ դատարանը որոշեց բավարարել մեր բողոքը և բեկանեց ստորադաս դատարանի դատական ակտը։ Ըստ էության, վերադաս ատյանի համար ևս խուզարկությունը եղել է անօրինական և կրել է ձևական բնույթ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031