Լրահոս
Օրվա լրահոսը

Ես այս սպանությունների հետ կապ չունեմ. Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողը խոստացավ մանրամասներ բացահայտել

Մարտ 10,2026 20:11 Share

«Կլինեմ հակիրճ։ Շատ մանրամասներ չեմ բարձրաձայնի այս նիստին, բայց հայտարարությունս կայանում է նրանում, որ այս կատարված սպանությունների հետ ես կապ չունեմ: Այդ ամեն ինչը արել եմ վախից ելնելով։ Այսքան ամիսներ անցել են, չեմ ուզում առաջինը այդ մեղքի տակ ընկնեմ: Հետո էլ ինչ պետք է լինի, թող լինի»,- այսօր Երևանի քրեական դատարանում դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ ընթացող Փարաքար համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստում հայտարարեց Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող 20 ամյա Գևորգ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ գործով անցնում են՝ 20-ամյա Գևորգ Հարությունյանը և Նարեկ Օհանյանը:

Վալոդյա Գրիգորյանը սպանվել էր 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանի իր նորակառույց տան մոտ սպանվել է: Նրա հետ միասին սպանվել էր նաև քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։

«Ես այս մեղադրանքը չեմ ընդունում, մյուս մանրամասները մնացած դատական նիստերում կբարձրաձայնեմ, կասեմ՝ ինչու։ Էս պահին էսքանը, մանրամասներ չեմ ուզում բացեմ»,- իր խոսքը եզրափակեց Հարությունյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031