Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում պարոն Բայբուրդյանը իր ուրույն ներդրումն է ունեցել ինչպես Հայաստանի Հանրապետության դիվանագիտության, այնպես էլ գիտության և կրթության ոլորտներում. ՀՀ ԱԳՆ

Մարտ 10,2026 23:40 Share

Խորը վշտով տեղեկացանք Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանի մահվան մասին:

Երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում պարոն Բայբուրդյանը իր ուրույն ներդրումն է ունեցել ինչպես Հայաստանի Հանրապետության դիվանագիտության, այնպես էլ գիտության և կրթության ոլորտներում՝ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ և զբաղվելով ակտիվ գիտական և մանկավարժական-դասախոսական գործունեությամբ: Եղել է ՀՀ տարբեր գիտական կենտրոնների և ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների անդամ։

1992թ. Վահան Բայբուրդյանը նշանակվել է ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, իր անգնահատելի ավանդը բերելով նորանկախ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման և երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում։

Իրանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո՝ Վահան Բայբուրդյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, շարունակել է զբաղվել գիտական և մանկավարժական գործունեությամբ:

Դիվանագիտության, գիտության և կրթության ոլորտներում ունեցած մեծ ավանդի համար Վահան Բայբուրդյանը պարգևատրվել է մի շարք դիպլոմներով, հուշամեդալներով և մեդալներով: Մասնավորապես՝ պարգևատրվել է «Մանկավարժական համալսարանի» մեդալով, ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ «ՀՀ դիվանագիտության ասպարեզում ունեցած ակնառու ձեռքբերումների համար» հուշամեդալով, Իրանի Իսլամական Հանրապետության «Հեղափոխության արշալույսը» ոսկե մեդալով, ՀՀ ԳԱԱ հատուկ դիպլոմով, ՀՀ Սփյուռքի նախարարության հատուկ դիպլոմով, ԵՊՀ ոսկե մեդալով և պատվոգրով, Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով և Մովսես Խորենացու մեդալով:

Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Վահան Բայբուրդյանի հարազատներին, մերձավորներին և բոլոր նրանց, ովքեր սգում են անվանի գործչի մահը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031