Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխվել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակով ծխախոտի ներմուծման փորձը

Մարտ 11,2026 13:19 Share

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ:

Օրերս, ԻԻՀ քաղաքացու կողմից վարած բեռնատարը մուտք է գործել «Ագարակ» մաքսային անցման կետ: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ, թեպետ վարորդի կողմից բանավոր հարցման ժամանակ հերքվել էր մաքսային հսկողությունից թաքցված կամ հայտարարագրման ենթակա ապրանքների առկայության փաստը: Մաքսային անցման կետի շվաքարանում, վարչության մաքսային սպասարկման և հսկողության թիվ 14 բաժնի աշխատակիցների իրականացված մաքսային զննության արդյունքում, կիսակցորդի բեռնախցիկի միջից հայտնաբերվել է չհայտարարագրված 10760 տուփ տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք:

Ոչ օրինական ճանապարհով ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, հայտնաբերված ծխախոտային խմբաքանակն առգրավվել է: ԻԻՀ քաղաքացի Մ. Ա-ի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ համաձայն «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով:

Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ,   քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031