Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Ապահովել, որ յուրաքանչյուր քաղաքացի արժանապատիվ աշխատանքի և կայուն եկամտի հասանելիություն ունենա. Արսեն Թորոսյանը՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում

Մարտ 11,2026 14:07 Share

Ապահովել, որ յուրաքանչյուր քաղաքացի արժանապատիվ աշխատանքի և կայուն եկամտի հասանելիություն ունենա. Արսեն Թորոսյանը՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ելույթ է ունեցել Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանում։

Նախարարը ներկայացրել է գենդերային հավասարության ապահովման ոլորտում Հայաստանի կողմից գրանցված առաջընթացը՝ անդրադառնալով որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցայնության խթանմանը, գենդերազգայուն քաղաքականության ամրապնդմանը, ինչպես նաև կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված աշխատանքներին։

Այս համատեքստում Արսեն Թորոսյանն ընդգծել է նաև Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրով և Ժողովրդագրության 2024-2040 թթ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կարևորությունը, որոնք հնարավորություն են տալիս նպաստել ընտանիքներին աջակցող միջավայրի ձևավորմանը, կանանց իրավունքների լիարժեք իրացմանը և այլն։

«Այս բոլոր նախաձեռնություններն ունեն ընդհանուր նպատակ՝ ապահովել, որ յուրաքանչյուր քաղաքացի արժանապատիվ աշխատանքի և կայուն եկամտի հասանելիություն ունենա։ Մասնավորապես, մենք կենտրոնացած ենք գյուղական բնակավայրերում կանանց զբաղվածության խթանման վրա, որտեղ տնտեսական հնարավորությունները մնում են սահմանափակ։ Այս նպատակով իրականացվում են ծրագրեր՝ աշխատաշուկայում մասնակցությունը խթանելու, մրցունակությունը բարձրացնելու, ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար»,- նշել է նախարարը։

Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (COP17) համաժողովին և նշել, որ հայկական կողմը պատրաստ է ապահովել, որպեսզի կանանց, երիտասարդների և այլ շահագրգիռ կողմերի ձայները լսելի լինեն։
Ելույթի ավարտին նախարար Թորոսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը գենդերային հավասարության, կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բռնությունից ու խտրականությունից զերծ հասարակության ձևավորման ուղղությամբ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031