Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային դիվանագիտության Գարիբայ ինստիտուտի հիմնադիր Ֆերնանդո Գարիբայի, ինստիտուտի նախագահ Ռոնալդ Գաննելի հետ պայմանավորվեցինք համագործակցել տարբեր նախաձեռնությունների շուրջ. Նարեկ Մկրտչյան

Մարտ 11,2026 14:39 Share

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը

Լոս Անջելես կատարած աշխատանքային այցիս ընթացքում մեծ հաճույք ունեցա հանդիպելու Հանրային դիվանագիտության Գարիբայ ինստիտուտի հիմնադիր, պրոֆեսոր Ֆերնանդո Գարիբայի, ինչպես նաև նույն ինստիտուտի նախագահ Ռոնալդ Գաննելի հետ: Ինստիտուտը համագործակցում է ԱՄՆ կառավարության, Կոնգրեսի, ինչպես նաև տարբեր համալսարանների, միջազգային կազմակերպությունների և անհատների հետ։

Ֆերնանդո Գարիբայը կարևոր ներդրում է ունեցել ժամանակակից փոփ երաժշտության ձևավորման մեջ՝ հատկապես նպաստելով գերաստղ Լեդի Գագայի կայացմանը։ Նրա պրոդյուսերական և երաժշտական համագործակցությունների ցանկում են բազմաթիվ աշխարհահռչակ աստղեր, այդ թվում՝ Ուիթնի Հյուսթոնը, Բրիթնի Սփիրսը, Շակիրան, Սնուփ Դոգը, Բրունո Մարսը, Քայլի Մինոուգը, Էնրիկե Իգլեսիասը, Ռիկի Մարտինը, Մարկ Էնթոնին, Սթինգը, Վիզ Խալիֆան և այլք։

Հանդիպման ընթացքում պայմանավորվեցինք համագործակցել հանրային և մշակութային դիվանագիտության տարբեր նախաձեռնությունների շուրջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031